Դիանա Գալոյանը` ՀՊՏՀ ռեկտոր

Դիանա Գալոյանը` ՀՊՏՀ ռեկտոր

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատվել են: Կառավարության որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում:

Կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստում չէր հաստատել բուհի ռեկտորի պաշտոնում նրա ընտրության արդյունքները։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել էր օրակարգից՝ այն ևս մեկ անգամ քննարկելու:

Ըստ որոշման, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է օրենքով սահմանված կարգով Դիանա Գալոյանի հետ կնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնին փոխարինել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների՝ «գրագողության» պատճառով։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---