Լևոն Արոնյանը Airthings Masters մրցաշարի հաջորդ փուլում է

Լևոն Արոնյանը Airthings Masters մրցաշարի հաջորդ փուլում է

PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters մրցաշարում 11 հնարավորից հավաքել է 5․5-ն ու դուրս եկել հաջորդ փուլ:

Նախնական փուլում կայացել է վերջին երեք տուրերի խաղերը, Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքիով, մեկում պարտվել է։ Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը $200,000 է: Առաջին մրցանակակիրը կստանա $60,000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կավարտվի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---