ԱԺ-ն զրկել է Նաիրա Զոհրաբյանին ՄԻՊ հանձնաժողովի նախագահի լիազորություններից

ԱԺ-ն զրկել է Նաիրա Զոհրաբյանին ՄԻՊ հանձնաժողովի նախագահի լիազորություններից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, որոշումն ընդունվել է։

Հարցն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկն էր, որտեղ նա հայտարարել էր, թե հասարակության մի հատվածին պետք է զրկել ընտրելու իրավունքից ու բռնի կրթել, ժողովրդի մի հատվածին էլ անվանել էր «ժեխ»։

132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել, հայտարարել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է, թե ինչ է լինելու, եթե հարցն ընդունվի, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հայտնել՝ երկու շաբաթում ԲՀԿ-ն կարող է առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Չառաջարկելու դեպքում քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը։

Դեկտեմբերի 28-ի նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել է, որ եթե Զոհրաբյանի լիազրությունները դադարեցվեն, «Բարգավաճ Հայաստանը» ոչ մեկին չի առաջադրի։ Աբովյանն «Իմ քայլի» նախաձեռնությունը որակել էր որպես հակասահմանադրական և քաղաքական հետապնդման դրսևորում։ Զոհրաբյանը, իր հերթին, հայտարարել էր, որ ՍԴ-ում են վիճարկելու ԱԺ որոշումը։ Պատգամավորը հայտարարել էր նաև, որ տեղեկություն ունի, թե իշխանություններն ավելի վաղ իր դեմ փորձել է քրգործ հարուցել, հիմք չի ունեցել, այդ իսկ պատճառով գնացել են իրեն Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու քայլին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---