ՎՏԲ-Հայաստան բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի29 դեկտեմբերի 2020 - 16:45 AMT PanARMENIAN.Net - 2020-ի արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան բանկին շնորհել է «Քարտային չեմպիոն» (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը բանկին է հանձնվել Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակում: Տարեվերջին ՎՏԲ-Հայաստան բանկն ամփոփել է Visa միջազգային վճարային համակարգի հետ 15-րդ համատեղ ակցիայի արդյունքները: Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #վճարիրքարտով ակցիան անցկացվել է 2020-ի մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 5-ը, որի ժամկետը, հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրվածությունը, երկարաձգվել է ևս մեկ ամսով` մինչև հոկտեմբերի 5-ը: Այս ժամանակահատվածում բանկի հաճախորդների կողմից հատկապես պահանջված էին առցանց գնումները: Ակցիայի պայմանների համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum դեբետային և վարկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարող հաճախորդները՝ անկանխիկ գործարքների համար կուտակում էին բոնուսային միավորներ և կուտակված միավորները փոխանակում տարբեր արժեքավոր նվերների հետ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված էր ակցիայի շրջանակում հատուկ ստեղծված առցանց հարթակում: Ակցիայի մասնակիցները ստացել են այնպիսի արժեքավոր նվերներ, ինչպիսիք են` iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, ժամացույցներ, ապարանջաններ և չարմեր, ինչպես նաև նվեր-քարտեր կոսմետիկայի, էլեկտրատեխնիկայի և ոսկերչական խանութ-սրահներից: Ակցիայի արդյունքում՝ ամենաակտիվ մասնակիցներին ՎՏԲ-Հայաստան բանկի և Visa-ի կողմից տրամադրվել է 143 նվեր: Նմանատիպ ակցիաներ իրականացնելով՝ ՎՏԲ-Հայաստան բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն: Ակցիայի արդյունքում անկանխիկ շրջանառության աճը՝ մինչ ակցիան ընկած ժամանակահատվածի համեմատ կազմել է 45%, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 40%: ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքից, բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |