Ձմեռային ռոումինգ՝ Beeline-ից. 1 ՄԲ ինտերնետը Դուբայում՝ 10 դրամով

Ձմեռային ռոումինգ՝ Beeline-ից. 1 ՄԲ ինտերնետը Դուբայում՝ 10 դրամով

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիան» (Beeline ապրանքանիշ) այս ձմեռ` դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 28-ն իր բաժանորդներին առաջարկում է օգտվել շահավետ ռոումինգ առաջարկից և Արաբական Միացյալ Էմիրություններում սպառել Ինտերնետը 10 դրամ/ՄԲ սակագնով:

«Մատչելի և որակյալ Ինտերնետը հենց այն է, ինչ մեզանից ակնկալում են ստանալ մեր բաժանորդները, և իհարկե մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ: Անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում, նրանց պիտի հասանելի լինեն համաշխարհային ցանցի հնարավորությունները: Իսկ այս տարի ԱՄԷ-ում Ինտերնետ ռոումինգի աննախադեպ գինը փոքրիկ ամանորյա անակնկալ է մեր սիրելի բաժանորդների համար», - նշել է «Տելեկոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մուտքային, ելքային զանգերի, ինչպես նաև մեկ SMS-ի արժեքը կազմում է 250 դրամ: Սակագները գործում են թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդների համար:

Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---