ՀՀ-ում կորոնավիրուսի 582 նոր դեպք կա, մահվան` 13

ՀՀ-ում կորոնավիրուսի 582 նոր դեպք կա, մահվան` 13

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 582-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 10-ը կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2807 դեպք կա, այլ պատճառով՝ 679։

Ապաքինվել է ևս 902 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 141,844 է։ Փաստացի բուժվողների թիվը 13,548 է։

Մեկ օրում թեստավորվել է 3508 հոգի, ընդհանուր առմամբ 591,048 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---