ՎՏԲ-Հայաստան բանկն ապառիկ գնումների հնարավորություն կտա Ամանորի նախօրեին

ՎՏԲ-Հայաստան բանկն ապառիկ գնումների  հնարավորություն կտա Ամանորի նախօրեին

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:

Հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են ձեռք բերել անհրաժեշտ և ցանկալի ապրանքներ՝ կահույք, կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, շինանյութ, խաղալիքներ, ավտոպահեստամասեր, անմիջապես խանութում, ինչպես նաև ձեռք բերել տուրիստական փաթեթներ և ավիատոմսեր տուրիստական գործակալություններից՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկը տրամադրվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:

Վարկ ստանալու համար հաճախորդին բավարար է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Դեկտեմբերի 31-ին ապառիկ գնումներ կատարելու հնարավորությունը տարածվում է ինչպես ցանցային խոշոր գործընկեր կազմակերպությունների, այնպես էլ առանձին խանութների վրա, որոնք համագործակցում են բանկի հետ:

Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերի աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն կամ անմիջապես նախընտրած խանութ-սրահ:

«Օգտվե՛ք ՎՏԲ-Հայաստան բանկի հարմարավետ և արագ սպասարկումից: Թույլ տվեք Ձեզ կատարել անհրաժեշտ գնումը կամ ձեռք բերել Ձեր մտերիմների ամանորյա նվերները հիմա՝ վճարելով դրանց համար հաջորդող ամիսների ընթացքում»,-ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30, 000 դրամից մինչև 1,5 մլն դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---