Նախարար․ Հունվարի կեսին կարող է կորոնավիրուսի 3-րդ ալիք լինել30 դեկտեմբերի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հունվարի երկրորդ կեսին ՀՀ-ում կարող է կորոնավիրուսի երրորդ ալիք գրանցվել։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Հոծ գիծ» ծրագրում՝ նշելով, որ տոնական օրերին կավելանան մարդկանց շփումները, ինչը կարող է հանգեցնել վարակի տարածմանը։ Նախարարը վարակի երկրորդ ալիքը կապել է պատերազմի հետ, քանի որ հնարավոր չէր այլևս հետևել սանիտարական նորմերի պահպանմանը և արդյունքում ամեն օր հազարից ավելի դեպքեր էին գրանցվում։ Նա նշել է, որ հետպատերազմյան շրջանում իրավիճակը մեղմվել է, նոր դեպքերի քանակը պակասել է, իսկ հիվանդանոցներն արդեն վերադառնում են աշխատանքի բնականոն ռեժիմին, սակայն պատրաստ են երրորդ ալիքին։ Թորոսյանը նշել է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսը երկրում նահանջում է։ Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 158,878-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2807 դեպք կա, այլ պատճառով՝ 679։ Փաստացի բուժվողների թիվը 13,548 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |