Որոնողական աշխատանքների արդյունքում ընդհանուր 1184 աճյուն է հայտնաբերվել

Որոնողական աշխատանքների արդյունքում ընդհանուր 1184 աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Արցախում թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում 2021-ի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիականների մարմիններ:

Հունվարի 5-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում:

Հունվարի 4-ին Մեխակավան (Ջաբրայիլ) - Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է ևս 9 աճյուն, որից 3-ը քաղաքացիական են (երկու կին, մեկ տղամարդ):

Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---