Նախարար․ 2022-ին ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կդառնա 80%՝ տեղական արտադրությունը գրավիչ կլինի

Նախարար․ 2022-ին ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կդառնա 80%՝ տեղական արտադրությունը գրավիչ կլինի

PanARMENIAN.Net - Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ դա Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։

«Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ այսօր, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։

Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15,000 տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44,000 տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120 մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---