Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի հումանիտար իրավիճակն ու մարտահրավերների հաղթահարումը 7 հունվարի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին պատերազմի օրերին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Փաշինյանը և Մակրոնը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ֆրանսիան Հայաստանին պատերազմի օրերին ու դրանից հետո հումանիտար օգնություն ուղարկած երկրներից է։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |