ԱԻՊԾ․ Որոնումները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով

ԱԻՊԾ․ Որոնումները շարունակվում են  Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով

PanARMENIAN.Net - Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով, հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը, Armenpress-ը։

Նա նշել է, որ հունվարի 6-ին որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,- նշել է Թադևոսյանը:

Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---