Facebook-ը կհեռացնի Like-ի կոճակը հայտնիների ու բրենդերի էջերից

Facebook-ը կհեռացնի Like-ի կոճակը հայտնիների ու բրենդերի էջերից

PanARMENIAN.Net - Facebook-ը կփոխի ինտերֆեյսն ու կհանի «Հավանել» (Like) կոճակն արտիստների, հանրային գործիչների և բրենդերի էջերից, փոխանցում է TechCrunch-ը։

Նախատեսվում է, որ նոր ինտերֆեյսը կթեթևացնի էջի արտաքին տեսքը և կխմբավորի առանցքային ինֆորմացիան։ Հավանել կոճակն ու հավանումների թիվը կանհետանան, խմբագրումից հետո էջերում կերևա միայն հետևողների թիվը։

Facebook-ից հայտնել են, որ նման փոփոխությունը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ, թե որն ու որքան է էջերի լսարանը։

Էջերի հրապարակումները կերևան ֆեյսբուքյան ընդհանուր լրահոսում, որտեղ օգտատերերը կարող են միանալ քննարկումների, շփվել գործընկերների կամ երկրպագուների հետ, բացի այդ, սոցցանցը կներկայացնի հարց ու պատասխանի նոր ձևաչափ։

Էջի սեփականատերերը կկարողանան նաև տարբեր մարդկանց մուտքի հնարավորությւոն տալ՝ գովազդի, վիճակագրության, տեքստային բովանդակության ապահովման համար։

Facebook-ը պարբերաբար փոփոխություններ է անում ինտերֆեյսում՝ նպատակ ունենալով հարմարեցնել այն թե բիզնեսին, թե օգտատերերին։ 2020-ի սեպտեմբերից սոցցանցը վերջնականապես նոր դիզայնի է անցել, փոխվել է նաև ընկերության լոգոն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---