Վրաստանն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից 1.015 մլրդ խմ գազ կստանա

Վրաստանն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից 1.015 մլրդ խմ գազ կստանա

PanARMENIAN.Net - 2021-ին Վրաստանում գազի սպառման ծավալը 2020-ի համեմատ կաճի 6.1%-ով և կկազմի 2․7 մլրդ խմ։ 2021-ին Վրաստանն առաջին անգամ գազ կստանա ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ որպես տարանցիկ երկիր ստանալով 1. 015 մլրդ խմ գազ, գրում է «Business Գրուզիան»։

Խողովակաշարը շահագործման է հանձնվել 2006-ին. դրա երկարությունը 970 կմ է, որից 280 կմ-ն անցնում է Վրաստանի տարածքով։ «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումից հետո գազամուղի ծանրաբեռնվածությունը 9 մլրդ խմ-ից հասել է 16 մլրդ-ի։ 2030-ին, երբ կավարտվի նախագծի երրորդ փուլը, Վրաստանի տարածքով կանցնի 8 մլրդ խմ գազ, որից 1․4 մլրդ խմ-ն կմնա երկրում՝ որպես վճար տարանցման համար։

2020-ի վերջում գազամուղին, որը մինչ այդ ավարտվում էր Թուրքիայում, միացել է նաև Եվրոպան։ Մասնավորապես նախատեսվում է գազ առաքել ԵՄ 7 երկիր, որից ամենախոշոր սպառողները կլինեն Հունաստանն ու Ալբանիան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---