Պատրիարք Կիրիլը կոչ է արել ԼՂ շուրջ բանակցություններում չանտեսել հոգևոր առաջնորդների դերը

Պատրիարք Կիրիլը կոչ է արել ԼՂ շուրջ բանակցություններում չանտեսել հոգևոր առաջնորդների դերը

PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններում չանտեսել հոգևոր առաջնորդների դերը։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։

Պատրիարք Կիրիլը հույս է հայտնել, որ խաղաղությունը կհաստատվի՝ նկատի ունենալով ՀՀ, Ղարաբաղի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների դիրքորոշումը։ Նա նաև նշել է, որ ՌՈւԵ-ն ևս կարող է մասնակցել այդ գործընթացին։

Նա հիշեցրել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին ժամանակին նախաձեռնել էր այդպիսի հանդիպումներ Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ։ Պատրիարքը նշել է, որ տեղի են ունեցել բանակցություններ և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կոնկրետ արդյունք են տվել՝ գերիների փոխանակում, կրոնական խորհրդանիշների չօգտագործում և այլն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---