Աֆեյանի Moderna-ն պատրաստ է 2021-ին մինչև 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ մատակարարել

Աֆեյանի Moderna-ն պատրաստ է 2021-ին մինչև 1 մլրդ դեղաչափ պատվաստանյութ մատակարարել

PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը պատրաստվում է 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 600 մլն-ից մինչև 1 մլրդ չափաբաժին մատակարարել, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով՝ Moderna-ն պատվաստանյութի արդեն 500 մլն չափաբաժնի պատվեր է ստացել և պատրաստ է 600 մլն արտադրել, սակայն կանխատեսում է, որ պատվերների քանակն ավելանալու է:

Հունվարի 6-ին Եվրամիության վերահսկիչ մարմինը թույլատրել էր Եվրոպայում կիրառել Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը: Դեկտեմբերի 21-ին Եվրահանձնաժողովը հաստատել էր նաև Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի զանգվածային օգտագործումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---