ՀՀ-ում կորոնավիրուսի 361 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 361 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 161,415-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 361-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2908 դեպք կա, այլ պատճառով՝ 696։

Ապաքինվել է ևս 573 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 147,961 է։ Փաստացի բուժվողների թիվը 9850է։

Մեկ օրում թեստավորվել է 1700 հոգի, ընդհանուր առմամբ 604,686 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---