Նախարարը՝ սպառման կրճատման մասին․ Պատճառը մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամտի պակասը

Նախարարը՝ սպառման կրճատման մասին․ Պատճառը մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամտի պակասը

PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին ամիսներին սպառումը խիստ կրճատվել է, պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակաս, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Առաջին ալիքին հարցազրույցում։

«Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից և շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետևաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումն իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- ասել է նա։

Անդրադադառնալով գնաճին՝ նախարարը նշել է, որ այն նոյեմբերին թույլատրելի սահմանաչափից քիչ է եղել, ապրանքների գները աճել են թույլատրելի սահմանների մեջ՝ 2% կամ ավելի քիչ։

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2020-ին Հայաստանում 8%-անոց տնտեսական անկում կգրանցվի, 2021-ին տնտեսական աճը կկազմի 3․1%, իսկ 2022-ին՝ 4․5%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---