Հադրութում որոնումների արդյունքում 6 զինվորի դի է գտնվել

Հադրութում որոնումների արդյունքում 6 զինվորի դի է գտնվել

PanARMENIAN.Net - Հունվարի 7-ին ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի մարմին Հադրութից դեպի Խծաբերդ տանող գյուղի ճանապարհի 5-րդ կիլոմետրի տարածքում։ Այդ մասին հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վեց զինծառայողի դիերն էլ եղել են անճանաչելի, բայց նրանց մոտ անձը հաստատող փաստաթղթեր կային»,–ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է նաև, որ հունվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութում և Ջաբրայիլում։

Ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից՝ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, հայտնաբերվել է 1194 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---