Հադրութում որոնումների արդյունքում 6 զինվորի դի է գտնվել 8 հունվարի 2021 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 7-ին ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի մարմին Հադրութից դեպի Խծաբերդ տանող գյուղի ճանապարհի 5-րդ կիլոմետրի տարածքում։ Այդ մասին հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Վեց զինծառայողի դիերն էլ եղել են անճանաչելի, բայց նրանց մոտ անձը հաստատող փաստաթղթեր կային»,–ասել է Թադևոսյանը։ Նա հայտնել է նաև, որ հունվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութում և Ջաբրայիլում։ Ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից՝ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, հայտնաբերվել է 1194 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |