Խանումյան․ Արցախաբնակներին աջակցությունը թույլ կտա համաֆինանսավորել ձեռնարկատերերի տված աշխատավարձը

Խանումյան․ Արցախաբնակներին աջակցությունը թույլ կտա համաֆինանսավորել ձեռնարկատերերի տված աշխատավարձը

PanARMENIAN.Net - 5 ամիս շարունակ Արցախում բնակվողները, բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, կստանան 68,000 դրամ, սա բացառիկ հնարավորություն է ԱՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն սկսել ցանկացողների համար, հայտարարել է երկրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«5 ամիս շարունակ դուք հնարավորություն կունենաք աշխատակիցներ ներգրավել ցածր վարձատրությամբ, քանզի 68,000 դրամը ձեր աշխատակիցը կստանա աջակցության ծրագրով: Արցախը սպասում է ներդրումների՝ շինանյութերի արտադրության ոլորտում լինի դա, սպասարկման ու զբոսաշրջության, թե այլ բնագավառում»,- գրել է նա։

Հունվարի 7-ին Արցախի ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների հանդիպմանը որոշվել էր շարունակել Արցախում բնակվողներին տրվող 68,000 դրամ աջակցությունը ևս մի քանի ամիս։ Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության այս ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---