Արագ արձագանքման հավաքական ուժերը կարող են պատրաստ լինել կիրառման արդեն 2009 թվականի հունիսին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը` (ԱԱՀՈՒ) կազմված կլինեն երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը զորքերն են, որոնք միջոցներ կձեռնարկեն ռազմական եւ սահմանամերձ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Երկրորդ բաղադրիչը հատուկ նշանակության ուժերը կլինեն, որոնք կոչված են լինելու պայքարել ահաբեկչության դեմ եւ կասեցնել թմրանյութերի շրջանառությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հատուկ նշանակության ուժերը կստեղծվեմ ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ ծառայությունների թվից: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր պետություն զինվորական համակազմ կհատկացնի ԱԱՀՈՒ-ի համար: Նրա խոսքերով, խաղաղ ժամանակ այդ կազմավորումները կլինեն ազգային հրամանատարության իրավասության տակ, իսկ ռազմական ժամանակ` կենթարկվեն ՀԱՊԿ երկրների նախագահների կողմից նշանակված հրամանատարներին: «Այժմ նախապատրաստվում է համապատասխան նորմատիվ-իրավական բազան, որն առնչվում է ԱԱՀՈՒ-ի կիրառման իրավաբանական ասպեկտներին: Դրանից հետո մենք կսկսենք համաձայնեցման գործընթացը»,-ընդգծել է Բորդյուժան` հավելելով, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին, Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ղեկավարների հերթական գագաթնաժողովից հետո, Արագ արձագանքման հավաքական ուժերը կձեւավորվեն եւ պատրաստ կլինեն կիրառման:



«ՀԱՊԿ-ն չի դիտարկում ԱԱՀՈՒ-ն որպես հակակշիռ ՆԱՏՕ-ի ուժերին: Արագ արձագանքման հավաքական ուժերը մենք դիտարկում ենք որպես ՀԱՊԿ ներուժ, որն արհրաժեշտ է այս կամ այն ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար կազմակերպության երկրների տարածքում»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ կազմակերպությունը համագործակցություն է առաջարկել ՆԱՏՕ-ին առկա մարտահրավերներին հակազդելու համար, սակայն դեռեւս «հստակ պատասխան» դաշինքից չի ստացել:



Անդրադառնալով ԱԱՀՈՒ-ի կիրառման հնարավորությանը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ չի կարելի կապել այդ ուժերի կիրառումը սառեցրած հակամարտությունների կարգավորման հետ: «ԱԱՀՈՒ-ն չի կարող օգտագործվել ներքին հակամարտությունների կարգավորման համար: Այդ ուժերի կազմում չկան այնպիսի ստորաբաժանումներ, որոնք կոչված են կայունացնել ներքին իրավիճակը»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:--ԿԱ--



ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին Մոսկվայում` ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---