Ալիևն ու Փաշինյանը միանման հայտարարություն են արել տնտեսության ու տարածաշրջանի անվտանգության կապի մասին

Ալիևն ու Փաշինյանը միանման հայտարարություն  են արել տնտեսության ու տարածաշրջանի անվտանգության կապի մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայում եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համանման հայտարարություններ են արել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու տնտեսության մասին։

Ալիևն անդրադարձել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին, ասել, որ «սա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանին և ամրապնդել անվտանգությունը»։

Փաշինյանը, իր հերթին, ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը, և այն, որ «դրա իրագործումը կարող է փոխել մեր տարաշաշրջանի տնտեսական պատկերը, տնտեսական նորարարությունները կարող են բերել անվտանգության ավելի ապահով երաշխիքների»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---