Մարուքյան․ Ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային հարցերը

Մարուքյան․ Ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային հարցերը

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրաառնալով հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը, գրել է, որ հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը:

«Հայաստանի բոլոր դեսպանությունները աշխարհի բոլոր մայրաքաղաքներում և մեր դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային կառույցներում պետք է քուն ու դադար չունենան, բարձրաձայնեն հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը` միջազգային ճնշում բանեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով (Ժնևյան կոնվենցիաներով), հրադադարի փաստաթղթով պարտավորություն ստանձնած Ադրբեջանի իշխանությունների վրա»,-ասվում է գրառման մեջ։

Մարուքյանը նշել է նաև, որ դա ոչ միայն 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհին չհամապատասխանող վարքագիծ է, այլև միջազգային հանցագործություն, որը պետք է բարձրաձայնել բոլոր հարթակներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Կողմերը, սակայն, հայտարարություն են ստորագրել Ղարաբաղի զարգացման մասին։ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվաչապետներն առաջիկայում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---