Թրամփն արտակարգ իրավիճակ է սահմանել Վաշինգտոնում Բայդենի երդմնակալությունից առաջ12 հունվարի 2021 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել Վաշինգտոնում հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Վաշինգտոնի իշխանությունները նման ռեժիմ էին սահմանել սեփական նախաձեռնությամբ և դիմել էին Թրամփին՝ նույնն անելու խնդրանքով, որպեսզի անհրաժշետության դեպքում կարողանան դաշնային օգնություն ստանալ անվտանգության ապահովման համար։ Ինչպես նշել են Սպիտակ տան ներկայացուցիչերը, այդ որոշումը թույլ կտա ներքին անվտանգության նախարարությանը և Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը «համակարգել ջանքերը՝ հակազդելով աղետին, թեթևացնելու համար տեղի բնակչության դժվարությունները կապված արտակարգ իրավիճակի հետ, և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»։ Ավելի վաղ ABC News հեռուստաալիքի լրագրող Ահարոն Կատերսկին, ՀԴԲ ներքին փաստաթղթի վրա հղումով, հայտնել էր, որ այս շաբաթվանից ԱՄՆ բոլոր 50 նահանգում և Վաշինգտոնում Կապիտոլիումի մոտ զինված բողոքի ակցիաներ են սպասվում։ Ըստ նրա տվյալների՝ մայրաքաղաքում այդ ակցիաները կանցկացվեն մինչև հունվարի 20-ը, երբ կայանալու է Բայդենի երդմնակալությունը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |