Ադրբեջանցի փորձագետ․ Հայաստանով Թուրքիայի հետ կապնվելը մոտ $430 մլն կարժենա12 հունվարի 2021 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի կապն ապահովելու նպատակով ՀՀ տարածքով երկաթուղի կառուցելու ծախսերը գնահատվում են $434 մլն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Ղասիմլին։ Ըստ նրա` խոսքը Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթուղու մասին է, որն առաջնահերթ պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, գրում է Interfax.az-ը։ Նա ասել է նաև, թե Հայաստանը, օգտագործելով Ադրբեջանի հնարավորությունները, կարող է տրանսպորտային կապեր հաստատել ՌԴ հետ երկու ուղղությամբ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու։ «Հաշվի առնելով, որ կարող է անցկացվել նաև Կարս-Գյումրի հատվածը, ըստ օտարերկրյա աղբյուրների, Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի ծախսերը կկազմեն մոտ $434 մլն»,-ասել է Ղասիմլին։ Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |