«Ռոստելեկոմը» և «Ալաշկերտ» ՖԱ-ն հայտարարել են գործակցության մեկնարկի մասին

«Ռոստելեկոմը» և «Ալաշկերտ» ՖԱ-ն հայտարարել են գործակցության մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը աջակցում է հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ համագործակցելով Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ։

Հայաստանի առաջնությունում և Հայաստանի գավաթի խաղերում հանդես գալու, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու ընթացքում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես կգա որպես «Ալաշկերտ» ՖԱ գլխավոր հովանավոր։

«Ընկերությունը մեծապես կարևորում է հայկական ֆուտբոլի զարգացումը և ներկայացումը նաև միջազգային մրցասպարեզներում։ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ մեր այս համագործակցության մեկնարկը փաստում է այդ նպատակին ուղղված վճռական քայլերի շարունակականության մասին: Համոզված ենք՝ ընկերության կողմից տրամադրվող աջակցությունը ակումբի գործունեության մեջ էական դեր կունենա, և մոտ ապագայում ականատեսը կլինենք հայկական ֆուտբոլի նորանոր հաջողությունների»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար: Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը:

Ակումբի՝ ընթացիկ առաջնություններում հանդիպումները հեռարձակվում են «Արմենիա ԹիՎի» և «ԱԹԻՎԻ» հեռուստաալիքների եթերում։

2011 թվականին Երևանում հիմնադրված «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի եռակի չեմպիոն է, կրկնակի Սուպերգավաթակիր, Գավաթակիր և բրոնզե մեդալակիր: 2015-ից «Ալաշկերտը» Հայաստանը պատվով ներկայացնում է Եվրոպական ակումբային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում:

Ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտը» 18 միավորով կիսում է առաջին հորիզոնականը և կրկին պայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---