Փաշինյան․ Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, պիտի շարունակենք անվտանգության ապահովման միջոցները13 հունվարի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սյունիքը Հայաստանի պետականության ողնաշարն է, և պետք է շարունակենք ձեռնարկել անվտանգության ապահովման բոլոր միջոցները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզում առկա խնդիրներին առնչվող խորհրդակցությանը։ «Բազմիցս եմ ասել, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Ոչ միայն Սյունիքում, սակայն մարզն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն»,-ասել է նա։ Վարչապետը նշել է, որ հարցերի լայն շրջանակ են քննարկելու՝ անդրադառնալով այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են Սյունիքի հատվածում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Փաշինյանը կարևորել է նաև մարզի սոցիալ-տնտեսական, բնապահպանական խնդիրների քննարկումը։ Արցախում 44-օրյա պատերամզին հաջորդած՝ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի ու Ադրբեջան ի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Սյունիքի մարզի մի շարք բնակաայրեր այսուհետ սահմանամերձ են լինելու։ Սյունիքի մի քանի համայնքից տարածքային զիջումներ են եղել Ադրբեջանին՝ համապատասխան ԽՍՀՄ քարտեզի։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |