Դավթյանը ՌԴ դատախազին խնդրել է Ադրբեջանի պահանջով ՀՀ պաշտոնյաների հետախուզում չհայտարարել

Դավթյանը ՌԴ դատախազին խնդրել է Ադրբեջանի պահանջով ՀՀ պաշտոնյաների հետախուզում չհայտարարել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Իգոր Կրասնովի հետ հանդիպմանը նշել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիմքով ՀՀ նախկին և ներկա պաշտոնյաների հանդեպ ԱՊՀ-ում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:

Անդրադարձ է կատարվել Արցախի ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակում ԱՀ-ում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար:

Նշվել է, որ գործող իրավապայմանագրային բազան ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ միմյանց երկրներում իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման արդյունքներով Դավթյանը և Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. գործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում:

Ավելի վաղ Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը, Իգոր Կրասնովը և Քյամրան Ալիևը քննարկել են հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---