Անվճար երթուղիներ Գորիսից՝ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան

Անվճար երթուղիներ Գորիսից՝ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ից Գորիսից դեպի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործեն նոր երթուղիներ, հայտնում է տեղի համայնքապետարանը։

Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։

Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիսից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ժամը 09։00-ին՝ Գորիս-Ներքին Խնձորեսկ,

Ժամը 10։30-ին՝ Ներքին Խնձորեսկ- Գորիս

Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը 09։00-ին՝ Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ,

Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ-Բարձրավան-Որոտան-Գորիս:

Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել՝ բնակավայրերի բնակիչների պահանջով։

Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիսից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից / Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից։

Արցախում 44-օրյա պատերազմից հետո սահմանազատման աշխատանքների հետևանքով ՀՀ Սյունիքի ու Գեղարքունի մարզի որոշ հատվածներ դարձել են սահմանամերձ, դրանք թշնամու զինված ուժերի տեսադաշտում են, երբեմն՝ մի քանի տասնյակ մետրի վրա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---