Չինաստանում վերջին 8 ամսում առաջին անգամ Covid-19-ից մարդ է մահացել

Չինաստանում վերջին 8 ամսում առաջին անգամ Covid-19-ից մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը՝ 2020-ի մայիսի 16-ից ի վեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցած օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 138 նոր հաստատված դեպք, մահվան՝ մեկ դեպք»,- հայտարարել էին Չինաստանից։

Մահվան դեպքը գրանցվել է Հեբեյ նահանգում։

Հունվարի 13-ին Չինաստանում հայտնաբերված 138 նոր դեպքերից 14-ը բերովի են։ Եվս 124 դեպքեր ներքին են, դրանցից 81-ը հայտնաբերվել է Հեբեյ նահանգում, 43-ը՝ Հեյլունցզյան նահանգում: 2019-ի վերջին կորոնավիրուսի համավարակը սկսվել էր հենց Չինաստանից ու տարածվել ողջ աշխարհով։ Երկիրը համավարակի դեմ պայքարելու խիստ մեթոդներ ու կարանտինային պայմաններ էր որդեգրել։ Երկրում, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների, 4796 դեպք է գրնցվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---