Միրզոյանը՝ Ղազախստանի հեռացող դեսպանին․ ՀՀ ու Ադրբեջանի գործընկերները պետք է ջանան գերիների վերադարձի համար

Միրզոյանը՝ Ղազախստանի հեռացող դեսպանին․ ՀՀ ու Ադրբեջանի գործընկերները պետք է ջանան գերիների վերադարձի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդունելով Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևին։

Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:

Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակն ու ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձման հարցը:

Դեսպանը նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման և նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Ուրազաևը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն են ստորագրել, որը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտատարության 9-րդ կետի կատարմանը․ դրանով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Մոսկվայում 4 ժամ տևած բանակցություններից հետ, սակայն, Հայաստանի համար առաջնահերթություն համարվող գերիների վերադարձի հարցն առայժմ չի հաջողվել կարգավորել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---