Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել

Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել

PanARMENIAN.Net - Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել՝ Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում, որտեղ արդեն մոտ 400 զինծառայող է տեղակայվել։ Նախատեսվում է կառուցել ևս 5-ը՝ 540 մարդու համար, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուս զինծառայողների համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից պայմաններ՝ կենցաղային, ֆիզիկական պատրաստության և հանգստի համար։

Բլոկ-մոդուլային զինավաններն ինքնավար օբյեկտներ են, հագեցած կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, ջրահեռացում։ Կա նաև կահույք և կենցաղային տեխնիկա՝ էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա:

Յուրաքանչյուր զինավանի տարածքում կա նաև արհեստական ծածկով մարզասրահ, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:

Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---