Քոչարյան․ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին

Քոչարյան․ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է  ԱԺ նախագահին

PanARMENIAN.Net - Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցը, քննիչ հանձնաժողովի մեծամասնության կողմից հաստատվել և ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին, ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Որոշակի ժամանակային բաներ էինք խախտել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Կանոնակարգ օրենքի հետ կապված մի փոքր տեխնիկական խնդիրներ կային, բայց իրավաբանական բաժնի հետ արդեն քննարկել ենք, թե այդ խնդիրների առկայության դեպքում ինչպես անել, որ զեկույցը հասանելի լինի բոլորին, որովհետև այդ զեկույցը հիմա էլ շատ կարևոր է»,-ասել է Քոչարյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Ի պատասխան հարցին՝ զեկույցում արձանագրվածը փոխկապակցված է 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների հետ՝ պատգամավորն առաջարկել է այդ մասին այժմ չխոսել, քանի որ, ըստ նրա, դեռ վաղ է:

Քոչարյանը նաև նշել է, որ իրավական գործընթացներ կարող են սկսել, եթե համապատասխան մարմինները տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ։

«Ես տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016թ. քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,-ասել է նա։

Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում էր պատերազմի հետևանքներն ու հանգամանքները։ Այն ստեղծվել է 2019-ի մայիսին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---