Ahval. ԼՂ պատերազմում 3 հաղթող ու մի պարտվող կա, Էրդողանն այն կարող է օգտագործել ՀՀ հետ հարաբերությունների բարելավման համար

Ahval. ԼՂ պատերազմում 3 հաղթող ու մի պարտվող կա,  Էրդողանն այն կարող է օգտագործել ՀՀ հետ հարաբերությունների բարելավման համար

PanARMENIAN.Net - ԼՂ դեմ պատերազմում Ադրբեջանին ցույց տված աջակցությունից հետո Անկարան էականորեն ամրապնդել է իր դիրքերը Հրվ Կովկասում, Թուրքիան կարող է ակտիվացնել իր դիվանագիտական նախաձեռնողականությունը ՀՀ-ի հետ հարաբերություններում, նման կարծիք են հայտնել Ahval պարբերականի վերլուծաբաններ Նադիր Հաբիբը և Ամելիա Աթալայնը։

Մերձավորարևելան մամուլը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքները՝ դիտարկելով այն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների տեսանկյունից։

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում երեք հաղթող կա՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, իսկ պարտվողը մեկն է՝ Հայաստանը։ ՌԴ-ն վերականգնել է իր ազդեցությունը Հրվ Կովկասում, Ադրբեջանը վերանվաճել է իր տարածքները, Թուրքիան Ադրբեջանի հետ կիսել է հաղթանակը որպես գլխավոր դաշնակից»,- գրում է պարբերականը։

Ըստ հոդվածի հեղինակների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր բարի կամք դրսևորել և նախաձեռնել Հայաստանի հետ երկխոսություն և մշակութային երկխոսություն։

«Վերջին տասնամյակներին Թուրքիայի վրա ԱՄՆ և ԵՄ կողմից ցեղասպանության զոհերի ճանաչման և ներողություն խնդրելու պահանջով արտաքին ճնշումները հանգեցրել են ազգայնական դիմադրությունների»,- գրում է Ahval-ը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ եթե Էրդողանը «առատաձեռն հաղթողի» վարքագիծ դրսևորի, ապա այս հարցով ընդդիմախոսների դիմադրությունը կնվազի։

Նշվում է, թե Էրդողանը կարող է օգտվել «Ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի (1917-1997) հռետորաբանությունից, ով իր ժամանակին ասում էր, թե վաղ թե ուշ պետք է խոսել հայերի հետ, դիվանագիտական փոխգործակցություն սկսել։

Ըստ Հաբիբի ու Աթալայի՝ այժմ Էրդողանի համար նման համագործակցություն սկսելու և նախորդ դարասկզբին հայերի զանգվածային սպանությունները ճանաչելու կատարյալ պահ է։ Նրանց խոսքով՝ նման քաղաքականությունը սահմաններն առավել թափանցիկ դարձնելու, երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացնելու և Հրվ Կովկասում խաղաղությունն ամրապնդելու հնարավորություն կտա։

ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական մեծ աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին՝ օժանդակելով ինչպես զենքով, այնպես էլ փորձագետներով։ Պատերազմի ողջ ընթացքում թուրքական կողմն ակնհայտորեն աջակցում էր Ադրբեջանին նաև քաղաքական հայտարարությունների մասով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---