Նիդերլանդների կառավարությունը հրաժարական կտա մանկական նպաստների հետ կապած սկանդալի պատճառով16 հունվարի 2021 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա մանկական նպաստների հետ կապած սկանդալի պատճառով։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Մարկ Ռյուտտեն։ Նա նշել է, որ պաշտոնական դիմում է ներկայացնելու թագավոր Վիլլեմ-Ալեքսանդերին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Պետությունը չկարողացավ թույլերին պաշտպանելու իր պարտավորությունները կատարել, լուրջ խափանում տեղի ունեցավ։ Անմեղ մարդիկ չարագործներ ճանաչվեցին, նրանց կյանքը խորտակված է, իսկ խորհրդարանը ոչ պատշաճ էր այդ մասին տեղեկացված»,- ասել է Ռյուտտեն։ 2020-ի դեկտեմբերի կեսին Նիդերլանդների խորհրդարանը հրապարակեց հետազոտության արդյունքները, ըստ որոնց` ծնողներից շատերը սխալմամբ մեղադրվել են մանկական նպաստների համակարգը չարաշահելու մեջ: Փաստաթղթում նշվում էր, որ սխալ է կատարվել առնվազն 9000 ընտանիքի հանդեպ, սակայն իրականում այդ թիվը շատ ավելի մեծ կարող է լինել։ Ստեղծված իրավիճակի համար մեղավոր համարվեցին նախարարները, պետծառայողներն ու նույնիսկ դատարանները, որոնք չօգնեցին ծայրահեղ ծանր ֆինանսական կացության մեջ հայտնված ընտանիքներին, երբ նրանց պարտավորեցրին վերադարձնել որպես նպաստ ստացած գումարները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ տույժեր վճարել։ Որոշ դեպքերում մարդիկ զրկվել են տներց, աշխատանքից և իրենց երեխաների խնամակալությունից։ Մարտի 17-ին Նիդերլանդներում կայանալու են հերթական համընդհանուր ընտրությունները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |