«Սիրելի Թայիփ»․ Մակրոնը նամակ է գրել Էրդողանին՝ բարելավելու հարաբերությունները

«Սիրելի Թայիփ»․ Մակրոնը նամակ է գրել Էրդողանին՝ բարելավելու հարաբերությունները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին «շատ լավ նամակ» է գրել՝ Անկարայի ու Փարիզի հարաբերությունները բերելավելու ցանկությամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ընդ որում, Էրդողանը սուրբծննդյան ուղերձ է հղել Մակրոնին՝ ցավակցելով 2020-ին Ֆրանսիայում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների կապակցությամբ։

«Երկու օր առաջ մենք Մակրոնից շատ լավ և դրական նամակ ենք ստացել, որտեղ հարաբերությունները զարգացնելու և մեր նախագահի հետ հանդիպելու ցանկություն կա։ Նա նույնիսկ ձեռագիր և թուրքերենով ողջույն է գրել`«Սիրելի Թայիփ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ Էրդողանը դրական է վերաբերվել նամակին ու հայտնել, թե «հաճույքով կհանդիպեն»։ Ըստ Չավուշօղլուի՝ խոսքն առաջին հերթին վիդեոկոնֆերանսի կամ հեռախոսազրույցի մասին է։

Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի գլխատումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը չի հրաժարվի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուց։ Մահմեդական մի շարք երկրներ այդ հայտարարությունից հետո կոչ էին արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, նույնը կոչ էր արել նաև Էրդողանը։ Դրանից մի քանի օր անց Էդողանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Մակրոնի հասցեին՝ հորդորելով «հոգեբանական օգնության դիմել», Փարիզը դրանից հետո Անկարայից իր դեսպանին հետ էր կանչել խորհրդակցությունների։

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---