ՄԻՊ-ը՝ Մանուկյանի խոսքերի մասին․ Քաղաքացու մասին վիրավորական ձևակերպումը դատապարտելի է

ՄԻՊ-ը՝  Մանուկյանի խոսքերի մասին․ Քաղաքացու մասին վիրավորական ձևակերպումը դատապարտելի է

PanARMENIAN.Net - Դատապարտելի է ընդդիմության վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիներին ուղղված խոսքում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը և բացարձակ անըդունելի է դրանք լրագրողի հետ զրույցում վերահաստատելը, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հունվարի 15-ին վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նախատեսել էր այցելել Գյումրի, մինչ քաղաք հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին նրան մտնել քաղաք: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով հասել էր Գյումրի ու հայտարարել, որ իշխող «Իմ քայլը» գումար է տվել ճանապարհը փակողներին։

«Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», - հայտարարել էր նա:

«Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են»,- հայտարարել է Թաթոյանը՝ հորդորելով բացառել վիրավորանքը և հարգել իրար կարծիք։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---