ՊՆ-ն հերքում է․ ՀՀ բանակի համազգեստը Թուրքիայում չի կարվում

ՊՆ-ն հերքում է․ ՀՀ բանակի համազգեստը Թուրքիայում չի կարվում

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հագուստը կարվում է բացառապես Հայաստանում, հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Նախօրերին սոցիալական ցանցերում տարածվում էր լուսանկար, որտեղ իբրև պաշտպանության նախարարության համազգեստ էր, և պիտակի վրա առկա էր Made in Turkey (արտադրված է Թուրքիայում) գրությունը։

«Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում»,- նշել են ՊՆ-ից։

Նշվում է, որ համացանցում տարածվող լուսանկարներում երևացող հագուստը ոչ մի կապ չունի ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---