Երասխում սկսել են իրագործել «Հիշատակի բլուր» նախագիծը

Երասխում սկսել են իրագործել «Հիշատակի բլուր» նախագիծը

PanARMENIAN.Net - «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի վարչության ղեկավարության նախաձեռնությամբ սկսվել է «Հիշատակի բլուր» նախագծի իրագործումը, փոխանցում են հիմնադրամից։

«Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամն իրականացնում է Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ տեղակայված՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցելու ժամանակ խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի մահվան վայրը հավերժացնելու նախաձեռնությունը: Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 9-ի Երասխի հարակից հատվածում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։

Արդեն հունվարի 18-ին Մոսկվայից առաջին արտագնա աշխատանքային խումբը կսկսի այս նախագծի իրագործումը:

Համալիրը ներառելու է Իլյա մարգարեի անվան մատուռ-եկեղեցի, եկեղեցապատկան տարածք, ռազմապատմական թանգարան, խաչերթի տեղ, ռուս օդաչուների հուշարձան և այլ նշանակալի հիշատակի օբյեկտներ:

Նախագծի իրագործման համար մեկնարկել է ճարտարապետության, քանդակագործության և նախագծման ոլորտներում Ռուսաստանից և Հայաստանից բարձր որակավորում ունեցող մասնագետների թվից աշխատանքային խմբի հավաքումը:

«Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման պատմության մեջ ամենամեծածավալ նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել Ռուսաստանի 10 տարածաշրջանից մասնագետներ և կամավորներ»,- ասել է հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

2020-ի հունվարի 7-ին Արարատի մարզի Երասխ գյուղում բացվել էր տարածաշրջանում ռուսաց լեզվի խորացված ուսուցման գծով առաջին պրոֆիլային դասարանը, տեղադրվել է ուղղափառ խաչ և կատարվել է Իլյա մարգարեի անվան տաճար-մատուռի աղյուսի տեղադրման՝ հիմնարկեքի արարողությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---