Զինվորների ծնողների ու վարչապետի հանդիպումն ավարտվել է․ Ասում են՝ բարձրացված հարցերի լուծման մասին խոսելը վաղ է16 հունվարի 2021 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Արցախում ժամկետային զինծառայություն անցնող զինվորների հարազատների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումն ավարտվել է, պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել, փոխանցում է Armlur.am-ը։ Միևնույն ժամանակ, ծնողներից մեկը նշել է՝ բավարարված չեն, քանի որ իրենց կողմից բարձրացված հարցերի լուծումների մասին խոսելը դեռ վաղ է: Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում էին, որ նրանք Արցախի փոխարեն ՀՀ-ում շարունակեն իրենց ծառայությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ։ Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջել են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |