«Մեկ ձայն». Եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կկանգնեն16 հունվարի 2021 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարել է, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է՝ եթե կրթությունը հարկվի ԱԱՀ-ով, մասնավոր դպրոցները փակման վտանգի առջև կհայտնվեն: Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը փաստացի կոչնչացնի տարիների փորձ ունեցող, առաջադեմ, փորձառու բազում ուսուցիչներին մասնագիտության մեջ պահած, կրթության զարգացման կարևոր գրավական հանդիսացող ոչ պետական դպրոցների ճնշող մեծամասնությունը։ «ՀՀ կրթությանը կհասցվի մեծագույն վնաս, տնտեսությունը կտուժի, կաճի պետության ֆինանսական բեռը, ոչ պետական դպրոցների հազարավոր աշխատակիցներ կդառնան գործազուրկ` սրելով առկա ճգնաժամի սոցիալական հետևանքները։ Կառավարության՝ բյուջետային ճեղքվածքը հարկային բեռի ծանրացմամբ փակելու քայլը, եթե այն կիրառվի ոչ պետական դպրոցների նկատմամբ, ոչ միայն կնվազեցնի պետության եկամուտները, այլ կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանման։ Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ կառավարությանը կոչ ենք անում ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |