Հունվարի 19-ից կցրտի 17-20 աստիճանով․ Ձյուն է սպասվում

Հունվարի 19-ից կցրտի 17-20 աստիճանով․ Ձյուն է սպասվում

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Շիրակում հունվարի 22-ին կգրանցվի 8-12 աստիճան ցուրտ, Սյունիքում՝ 2-5 աստիճան, Արցախում՝ 2-5 աստիճան։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Երևանում՝ հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։ Մայրաքաղաքում հունվարի 22-ին 3-5 աստիճան ցուրտ կլինի, իսկ գիշերը՝ -16։ ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---