Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություն կանցկացվի18 հունվարի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ զորավարժություն կանցկացնեն։ «Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Դրանք տեղի կունենան Կարսում՝ փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում է աղբյուրը, գրում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել գործակցությունը և համակարգումը, նոր զինատեսակների դաշտային փորձարկումներ։ Զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգությունը ձյան հաստ շերտի և սաստիկ սառնամանիքի պայմաններում, ձմեռային պայմաններում մարզումների կատարելագործումը և այլն։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, նյութատեխնիկական աջակցություն: Ըստ Թուրքիայի իշխանամերձ Ahaber լրատվամիջոցի՝ առաջիկա այդ զորավարժությունն ուժի ցուցադրում է Հայաստանին։ Հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի , ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |