41-ամյա տղամարդը կալանավորվել է զինծառայողի մորից խարդախությամբ 1․5 մլն դրամ հափշտակելու մեղադրանքով18 հունվարի 2021 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը պատերազմին մասնակցած զինծառայողի մորից առանձնապես խոշոր չափի՝ 1․5 մլն դրամ գումար է հափշտակել՝ իբրևէ թե գերության մեջ գտնվող զինվորի բուժման, գերությունից ազատելու և Հայաստան տեղափոխելու համար։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է, նրա նկատմամբ քրգործ է հարուցվել ու խարդախության հոդվածով մեղադրանք կա։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 41-ամյա գեղարքունիքցին իմանալով, որ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը զինծառայողի և հարազատների միջև, Կոտայքի մարզի բնակիչ կնոջը հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով: Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, նա, իրականությունը խեղաթյուրելով, զինծառայողի մորը հայտնել է, թե որդին վիրավոր է և գերության մեջ: «Որդու բուժման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.5 մլն դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն»,- հայտնել են ՔԿ-ից։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով (պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով): Եթե 41-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ, Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Կոտայքի մարզային քննչական վարչություն (հեռ.՝ 0223-7-00-01) կամ ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին: Միաժամանակ հորդորում է նմանատիպ հարցերով չհամագործակցել որևէ անհատի հետ, այլ դիմել իրավապահ մարմիններին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |