ԲՀԿ-ական․ Գորիս-Կապան ճանապարհով անցնող վարորդներին ադրբեջանցիները վիզը կտրելու նշան են ցույց տալիս

ԲՀԿ-ական․ Գորիս-Կապան ճանապարհով անցնող վարորդներին ադրբեջանցիները վիզը կտրելու նշան են ցույց տալիս

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Սյունիք կատարած այցին, ասել է, որ Ադրբեջանի զինծառայողները Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս։

Նա հավելել է, որ Սյունիքի մարզի մի քանի տասնյակ համայնքներ ամեն օր ապրում են Ադրբեջանի զինվորների նշանառության տակ, մինչդեռ ԱԺ օրակարգում չկան հարցեր, որոնք կառնչվեին Սյունիքի անվտանգության խնդիրներին, Արցախից տեղահանվածներին, ռազմագերիներին, անհետ կորածներին:

«Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող է տիեզերագնացության զարգացման կամ ռնգեղջյուրների պոպուլացիային վերաբերող նախաձեռնություններ բերել խորհրդարան»,- ասել է Տոնոյանը՝ նշելով, որ ԱԺ 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն առնչություն չունեն Հայաստանի այսօրվա իրականության հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Հայկական ուժերը հետ են քաշվել 13 գյուղի մերձակա բարձունքներից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---