Վարչապետն առաջարկել է առողջապահության փոխնախարարին նախարար նշանակել

Վարչապետն առաջարկել է առողջապահության փոխնախարարին նախարար նշանակել

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել գերատեսչության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին, PanARMENIAN.Net ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Վարչապետն առաջարկել է առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին», - նշել է նա։

Հունվարի 18-ին վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել փաստաթուղթը։

Մամուլում տեղեղեկություններ են շրջանառվում, թե Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---