Լավրով․ ԼՂ կարգավիճակի հարցի առաջադրման համար ամենալավ ժամանակը չէ18 հունվարի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ՝ հավելելով, որ այժմ ԼՂ կարգավիճակի հարցի առաջադրման համար ամենալավ ժամանակը չէ։ «Հուսով եմ՝ հիմա էմոցիաները հետին պլան կմղվեն: Ի դեպ, հենց դա է պատճառը, որ որոշվեց շրջանցել այդ հարցը՝ թողնելով ապագային»,- ասել է Լավրովը 2020-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում։ Լավրովը նշել է, որ կարգավիճակի հարցով պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, որոնք առաջիկայում կայցելեն տարածաշրջան։ «Տարածքը, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահ առաքելությունը, փաստացի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է»,-ասել է նա։ Լավրովն ասել է նաև, որ պատճառ չի տեսնում, թե ինչու ՀՀ պաշտոնյաները չեն կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նա ասել է, որ ՀՀ և Ղարաբաղի հայերի միջև պետք է կապ լինի և բոլորը համաձայն են դրան։ «Եվ եթե բոլորը համաձայն են, ես այդ մակարդակով իրականացվող շփումներին խոչընդոտելու պատճառ չեմ տեսնում։ ՀՀ պաշտոնյաները ներգրավված են Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցության ցուցաբերման գործում, ինչը բացասական էմոցիաներ չի առաջացնում Բաքվում։ Տարօրինակ կլիներ, եթե հակատակը լիներ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե եթե ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ շարունակվեն, «պատասխանը շատ կոշտ է լինելու»։ Ըստ նրա, ոչ մի օտարերկրյա քաղաքացի, ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ, ԿԽՄԿ-ի, առանց Ադրբեջանի թույլտվության չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ «Թող հայերը չմոռանան պատերազմի մասին։ Այդպիսի այցերին պետք է վերջ դնել։ Զգուշացնում ենք՝ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, Հայաստանն էլ ավելի կփոշմանի»,-ասել էր Ալիևը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |