Սիմոնյան․ «Իմ քայլը» լքած բոլոր պատգամավորները լեգիտիմության խնդիր ունեն

Սիմոնյան․ «Իմ քայլը» լքած բոլոր պատգամավորները լեգիտիմության խնդիր ունեն

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում թափուր տեղը զբաղեցրած պատգամավոր Աննա Գրիգորյանի «Իմ քայլից» դուրս գալուն, հայտարարել է, որ խմբակցությունը լքած բոլոր պատգամավորները լեգիտիմության խնդիր ունեն։

«Կարծում եմ՝ «Իմ քայլը» խմբակցության մանդատը մեկ միասնական մանդատ է, որն առաջնահերթ տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երբ դու հայտարարում ես, որ դուրս ես գալիս, պետք է հասկանաս, որ քո լեգիտիմությունը որպես պատգամավոր այդքան էլ վստահելի չէ։ Շատ մեծ հարց է՝ շատերը ներկայացված կլինեի՞ն ԱԺ-ում, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, իշխանությունը, որը հիմնական շարժիչ ուժն է եղել։ Լեգիտիմության խնդիր ունեն բոլոր այն պատգամավորները, որոնք լքել են «Իմ քայլը» խմբակցությունը»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նրանք պետք է իրենց աշխատանքով ապացուցեն, որ քաղաքական առումով ընտրվել են, ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքը դրան չի հավատում։

Նա կասկածի տակ է առել Աննա Գրիգորյանի այն նկատառումը, որ ինքը 5000-ից ավելի ձայն է հավաքել Սյունիքում և Վայոց ձորում, և որ տեղացիներն իրեն լավ են ճանաչում։

«Դուրս եկած պատգամավորներից գեթ մեկը մեզ համար անակնկալ չէ։ Շատերի հետ անհամաձայնություններ են եղել նաև մինչև պատերազմը»,- նշել է Սիմոնյանը։

Ազգային ժողովում թափուր տեղը զբաղեցրած Աննա Գրիգորյանը մանդատը վերցրել է որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամի հրաժարականի հետևանքով առաջացել է թափուր մանդատ, որը, ըստ կարգի, փոխանցվել է 2018-ի ընտրություններում հաջորդ առավել շատ ձայները ստացած անձին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---