ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են18 հունվարի 2021 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստանյութի հավասար մատչելիության հեռանկարները սպառնալիքի տակ են՝ պատվաստանյութերը կիրառվում են գրեթե բացառապես հարուստ պետություններում։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը Գործադիր կոմիտեի նիստում։ «Աշխարհն աղետալի բարոյական ճգնաժամի շեմին է»,- ասել է նա՝ հավելելով, որ «հավասար մատչելիության խոստումը լուրջ ռիսկի է ենթարկվում», գրում է ՏԱՍՍ-ը։ «Վերջին շաբաթներին ես անդամ մի քանի երկրից հարցադրումներ եմ ստանում, թե արդյոք իրենց երկիրը կստանա COVAX հարթակի միջոցով պատվաստանյութ և կկատարեն արդյոք բարձր եկամուտով երկրներն իրենց խոստումները»,- ասել է նա։ Նա հավելել է, որ ավելի քան 39 մլն դեղաչափ է ուղղվել բարձր եկամուտով 49 երկրի, և միայն 25 դեղաչափ է ուղղվել նվազագույն եկամուտներով երկրներից մեկին։ Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը համերաշխ լինել պանդեմիայի դեմ պայքարում և առաջիկա 100 օրում աշխարհի բոլոր երկրներում բուժաշխատողների և տարեցների պատվաստում սկսել։ COVAX հարթակը ստեղծվել է ԱՀԿ-ի կողմից բոլորի երկրների համար պատվաստանյութերի մատչելիությունն ապահովելու նպատակով։ Երբ բոլոր երկրները ստանան բնակչության 20 տոկոսի համար անհրաժեշտ պատվաստանյութը, այդ ժամանակ հնարավոր կլինի լրացուցիչ քանակ ստանալ։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |